Բարեգործություն

Herbalife բարեգործական գործունեությունը իրականացվում է ամբողջ աշխարհում: Herbalife Ընտանեկան Ֆոնդը ոչ առևտրային կազմակերպություն է, որի ֆինասավորմանը մասնակցում են Herbalife-ի աշխատակիցներն ու Անկախ Գործընկերները: 1994 թվականին ընկերության հիմնադիր Մարկ Հյուզի կողմից ստեղծված  Herbalife Ընտանեկան Ֆոնդը օգնություն է տրամադրում կարիքավոր երեխաներին: Ստեղծման պահից Ֆոնդը 6,5 միլիոն դոլար է փոխանցել կարիքավոր երեխաների օգնության ծրագրերին, փրկելով սովից, աղքատությունից, տրամադրելով կրթություն և բուժօգնություն ստանալու հնարավորություններ: Ֆոնդը աջակցում է նաև բնական աղետներից տուժվածներին (2004-2005 թվականներին բնական աղետների զոհերի օգնության համար փոխանցվել էր մոտ մեկ միլիոն դոլար, ինչի համար Ֆոնդն արժանացել է Կարմիր Խաչի պարգևին):


Video to show here

Casa Herbalife-ը Ֆոնդի միջազգային ծրագրերից մեկն է, որն ուղղված է երեխաների սննդի բարելավմանը: Այս ծրագրի սահմաներում Ֆոնդը համագործակցում է տարբեր երկրների բարեգործական կազմակերպությունների հետ: Casa Herbalife անվանումը  ծրագիր ստացել է Ֆոնդի կողմից 1998 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում (Բրազիլիա) կառուցած մանկատան անվանումից: Ամբողջ աշխարհում գործում է 60 Casa Herbalife բարեգործական ծրագիր:

Մի եղեք անտարբեր

Բարեգործական ֆոնդին գումարներ փոխանցելով, շրջագայություններ և հյուրանոցներ պատվիրելով, հատուկ հուշանվերներ գնելով՝ դուք կարող եք աջակցել  ձեր օգնության կարիքը զգացող մարդկանց: Այցելեք www.herbalifefamily.org  կայքը:


social_responsobility_1
social_responsobility_2
hy-AM | 21.11.2017 3:39:33 | NAMP2HLASPX02