Որակի վերահսկում

Herbalife ընկերության բոլոր մթերքներն արտադրվում են որակի սահմանված չափանիշներին համապատասխան:


Herbalife-ը ձգտում է լիովին համապատասխանել և անգամ գերազանցել Բարեխիղճ Արտադրության Սկզբունքները (Good Manufactoring Practices), որոնք իրենցից ներկայացնում են բուժական միջոցների, բժշկական սարքավորումների, ախտորոշման նշանակություն ունեցող ապրանքների, սննդային հավելումների և ակտիվ բաղադրիչների արտադրության հանդեպ կիրառվող նորմերի և կանոնների միջազգային համակարգ: 


Herbalife ընկերությունը գործում է մեր արտադրանքի տարածման երկրների օրենսդրության պահանջներին համապատասխան: Herbalife-ի Որակի վերահսկման դեպարտամենտն ապահովում է արտադրանքի համապատասխանությունն որակի բարձր չափանիշներին և անվտանգության պահանջներին՝ համաձայն Արտադրանքի կազմակերպման և որակի վերահսկման միջազգային կանոններին:


Ռուսաստանում Herbalife արտադրանքը սերտիֆիկացված է ՌԴ Առողջապահության նախարարության Սերտիֆիկացման Դաշնային Կենտրոնի, ՌԴ Սանէպիդհսկման Պետական Ծառայության, ՌԲԳԱ Սննդի Ինստիտուտի, Ռոստեստի և այլ կազմակերպությունների կողմից: 


Այսօր ընկերությունը հանդիսանում է բազմաթիվ արդյունաբերական, առևտրային և հասարակական կազմակերպությունների ակտիվ անդամ, Դիետիկ/սննդային մթերքներ արտադրողների ասոցիացիաների միջազգային դաշինքի (IADSA) հիմնադիր, Ուղղակի Վաճառքների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ: 1998 թվականից Herbalife-ը հանդիսանում է Ռուսաստանի Ուղղակի Վաճառքների Ասոցիացիայի ավագ անդամ, իսկ 2010 թվականից՝ Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ (ԴՆԱԱ):

hy-AM | 26.09.2017 7:00:21 | NAMP2HLASPX02