Արտադրական ցիկլ

Herbalife սննդային մթերքներն ու սննդային հավելումները մշակված և պիտակավորված են վաճառքի երկրներում սահմանված օրենքների և կանոնների պահանջներին համապատասխան: Դա երաշխավորում է տվյալ մթերքների օգտագործման արդյունավետությունն ու անվտանգությունը:


Herbalife արտադրատեսակների անվտանգության ապահովումը սկսվում է ամենավաղ փուլում, երբ քննարկվում են նրանց կազմն ու բանաձևը: Միաժամանակ մշակող գիտնականների համապատասխան խմբերը, արտադրանքի անվտանգության դեպարտամենտը և նորմաիրավական ակտերի բաժինը անց են կացնում առաջարկված բոլոր բաղադրիչների անվտանգության մանրազնին ստուգումը: Նրանցից ոչ մեկը չպետք է արգելված լինի համաշխարհային կամ տարածաշրջանային մակարդակով:


• Արտադրատեսակի վերջնական բաղադրությունն ու նրա պիտակը ստուգվում և գնահատվում են մեր փորձագետների ներքին խմբի կամ իրավաբանների կողմից՝ պետական պահանջներին  լիովին համապատասխանությունը հաստատելու համար:


• Հայտնաբերված ալերգենները, սննդային հատկությունների մասին տեղեկություններն, ինչպես նաև նախազգուշական բնույթ կրող ծանուցումները պիտակների վրա նշված են այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է:

 

 


 

 


Որակի կառավարման քաղաքականություն

 Herbalife ընկերությունը մշակել է որակի կառավարման ընթացակարգերը նկարագրող կանոնների ժողովածու, որը կազմված է այնպես, որ լիովին ապահովի արտադրանքի անվտանգությունը:  Այդ կանոններին պարտավոր են հետևել Herbalife-ի բոլոր մատակարարներն, առանց բացառության:

Մեր մատակարարների ձեռնարկությունները գտնվում են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի տարածքներում: Նրանցից յուրաքանչյուրին Ընկերությունը տրամադրել է որակի վերահսկման կանոնների ժողովածուն և խստորեն փորձարկում է այդ ձեռնարկությունների արտադրանքը: Մեր ամբողջ հումքը, ներառյալ բուսական բաղադրիչներն, առաքվում է ստուգված և հեղինակավոր մատակարարների կողմից: Բացի այդ, գնահատվում են Հումքի վերլուծության ակտերը: Դա արվում է, որպեսզի հաստատվի, որ համապատասխան փորձարկումն անց է կացվել ամբողջությամբ և որ մատակարարվող հումքը լիովին համապատասխանում է բաղադրիչների հայտարարված հատկորոշմանը:

Հումք

 Herbalife ընկերության մատակարարների ձեռնարկություններն իրավունք ունեն ձեռք բերել միայն այն հումքն, որը համապատասխանում է հավանություն ստացած հատկորոշմանը: Հումքի վերլուծության ակտերի համապատասխանությունը Herbalife-ի կողմից սահմանված հատկորոշմանը պետք է ստուգված և պաշտոնապես հաստատված լինի; հումքի որակի վերահսկումն իրականացվում է մատակարարների կողմից:

Արտադրատեսակի փորձարկում

 Herbalife ընկերությունն իրականացնում է ամբողջ վերջնական արտադրանքի փորձարկումը հավատարմագրված անկախ լաբորատորիայում, որպեսզի համոզվի, որ արտադրատեսակները համապատասխանում են վաճառքի երկրի բոլոր գործող օրենքներին, նորմերին և կանոններին: Ցանկացած արտադրատեսակի բանաձևը փորձարկում է անցնում առնվազն տարին մեկ անգամ:


hy-AM | 26.09.2017 3:18:51 | NAMP2HLASPX02