Գիտություն

Նորարարություններ

Herbalife-ը ձգտում է հաստատել այն չափանիշները, որոնցով գնահատվում են սննդի արդյունաբերության բոլոր ընկերությունները: Մենք նպաստում ենք ճիշտ սնվելու գիտության զարգացմանն՝ ամբողջ աշխարհում անցկացվող գիտական հետազոտությունների միջոցով: Արտադրանքի մշակման և կատարելագործման գործընթացի բարելավման համար 2003 թվականից մենք զգալի ավելացրել ենք մեր ներդրումները գիտահետազոտական աշխատանքներին: 

Մանրամասն 


Որակի վերահսկում

Արտադրատեսակների ամբողջականությունն, անվտանգությունն ու արդյունավետությունը միշտ առաջնային են եղել Herbalife ընկերության համար: Նորագույն գիտական մշակումների արդյունք հանդիսացող նորարական սննդային մթերքներ տրամադրելու մեր պարտավորության սահմաններում՝ մենք մշտապես ներդրումներ ենք իրականացնում ժամանակակից տեխնոլոգիանների և գիտական հետազոտությունների գործընթացին: Մեր արտադրատեսակներում օգտագործվող բաղադրիչները կարելի է հանդիպել շատ այլ մթերքներում: Herbalife արտադրանքի համար օգտագործվող հումքը, այդ թվում բուսական բաղադրիչները, առաքվում են ստուգված և հուսալի մատակարարներից: Մեր մթերքները արտադրվում են արդյունաբերությունում հաստատված որակի չափանիշներին համապատասխան: Բոլոր արտադրատեսակների որակը ստուգվում է Herbalife-ի լաբորատորիայում առաջատար տեստային սարքավորումների միջոցով: Որակի կառավարումն իրականացնող թիմը մշտապես վերահսկում է ընկերության մատակարարների համապատասխանությունը բարձր որակական պահանջներին և չափանիշներին:

Մանրամասն


Արտադրական ցիկլ

Herbalife ընկերությունը պահպանում է  իր գործունեության երկրների վարչական մարմինների պահանջները: Կալիֆորնիայում սննդային մթերքներ և հավելումներ արտադրող Միցելլայի Լաբորատորիանների ձեռքբերման շնորհիվ՝ մենք հնարավորություն ենք ստացել բարելավել արտադրատեսակների մշակման ընթացքը և կատարելագործել առաքման համակարգը՝ մթերքների բարձրագույն որակը  և մեզ հավատարիմ Դիստրիբյուտորներին և հաճախորդներին օգնությունը  ապահովելու համար: Ավելին, դա թույլ տվեց մեզ արագացնել նոր արտադրատեսակների մուտքը շուկա՝ վերահսկելով նրանց որակը արտադրության բոլոր փուլերում՝ սկսած հողում տնկած սերմից մինչև վերջնական մթերքը: 

Մանրամասն


 

Գիտախորհրդատվական Խորհուրդ

Արտադրանքի որակը և գիտական հետազոտությունների հավաստիությունը ապահովելու համար Herbalife ընկերությունում ստեղծվեց Գիտախորհրդատվական խորհուրդ, որի կազմում ընդգրկվեցին առողջ սննդի և գերազանց ինքնազգացողության ոլորտում առաջատար անկախ փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից: Անխակ փորձագետների խորհուրդը ուղորդում է Herbalife ընկերության մշակումները դեպի  նոր մթերքների ստեղծման ոլորտ, մասնակցում է Herbalife-ի Դիստրիբյուտորների ուսուցմանը,   նպաստում է առողջ ապրելակերպի և կանոնակարգված սննդի գաղափարների առաջխաղացմանը:

Մանրամասն


Herbalife Գիտական կենտրոն

Լոս Անջելեսի Herbalife Պլազայում բացված է նոր ժամանակակից գիտական կենտրոն: Առաջատար մասնագետների և գիտնականների թիմը Herbalife արտադրատեսակների ստեղծման համար կիրառում է ամենաժամանակակից տեխնոլոգիաները: 2003 թվականին Herbalife ընկերության աջակցությամբ ստեղծվեց   Կալիֆորնիայի Համալսարանի Մարդու Սննդի Կենտրոնին  կից
Մարկ Հյուզի անվան բջջային և մոլեկուլյար սննդի լաբորատորիան, որն առաջատար հետազոտությունների
և տեխնոլոգիաների միջոցով սննդի
մասին գիտության զարգացումը
խթանելու՝ Herbalife-ի նպատակի
իրականացման մի մաս դարձավ:

Մանրամասն



hy-AM | 26.09.2017 3:10:38 | NAMP2HLASPX02