Նորարարություններ

Herbalife արտադրանքի մշակումը շարունակական գործընթաց է, որը սահմանվում է մի շարք գործոններով, այդ թվում շուկայի արդիական տենդեցները, նորագույն գիտական մշակումներն, ինչպես նաև փորձագետների և գիտական խորհրդատուների սեփական թիմի հետազոտությունները:


Ընկերությունում գործում է Գիտախորհրդատվական Խորհուրդ, որը սահմանում է ընկերության ռազմավարական զարգացումը, սակայն արտադրանքի մշակմանն ու կատարելագործմանը վերաբերվող գաղափարները պարտադիր քննարկվում են առաջատար Անկախ Գործընկերների հետ՝ շուկայում նրանց նպատակահարմարությունն ու արդիականությունն որոշելու համար:


Նոր արտադրատեսակի մշակումը կատարվում է փուլերով, որպեսզի ապահովվի նրա միանշանակ հաջողությունը շուկայում:


Առաջին փուլում, երբ մշակվում են արտադրատեսակի կոնցեպցիան և բաղադրությունն, արտադրանքի մշակման և կատարելագործման թիմը՝ կարգավորող խմբի հետ համատեղ, տալիս են առաջարկվող բաղադրիչների գիտական հիմնավորումը: Այս գործընթացը սկսվում է ամենավաղ փուլում, որպեսզի որոշվի արդյոք կպահանջվի միևնույն արտադրատեսակի բանաձևի մի քանի տարբերակ՝ այն ամբողջ աշխարհում տարբեր երկրների շուկաներում վաճառելու համար:


Հաջորդ՝ իրականացման փուլում արտադրվում են մթերքի առաջին նմուշները, մշակվում է փաթեթավորումն ու ձևավորվում է գինը: Այնուհետև այս փուլում ներգրավվում է մթերային հանձնաժողովը՝ Herbalife-ի առաջատար Անկախ Գործընկերներից կազմավորված նախաձեռնող մթերային խումբը, որպեսզի նրանք հայտնեն իրենց կարծիքը և վերջնական գնահատական տան այդ նմուշներին:


Երրորդ փուլում որոշվում է մթերքի վերջնական բաղադրությունը (բանաձևը), ավարտվում է բոլոր բաղադրիչների ընտրության գիտական հիմնավորման աշխատանքը, և արտադրության դեպարտամենտը սկսում է նրանց ընտրությունը: Այս փուլում կա շատ կարևոր պահ. մթերքի համային հատկությունների գնահատումն ընկերությանը պատկանող փորձարկման լաբորատորիայում: Դրա հեռ զուգահեռ՝ ստեղծագործական խումբը, մարքեթինգի բաժնի հետ համատեղ, աշխատում են մնացած կարևոր մասերի վրա, որոնք են՝ արտադրատեսակի անվանումը, փաթեթավորման ձևավորումը և այլն, նախապատրաստելով վերջնական փուլը՝ արտադրատեսակի մեկնարկը շուկայում:


Նախքան նոր արտադրատեսակների գործադրումը, Herbalife ընկերությունը պետք է համոզվի, որ դրանք անցել է որակի վերահսկման համապատասխան գործընթացը, և որ արտադրության դեպարտամենտը կկարողանա բավարարել դրանց բարձ պահանջարկը: Հիմնական շուկաներից յուրաքանչյուրում ընկերությունը տարեկան թողարկում է առնվազն մեկ նոր արտադրատեսակ:


Հաշվի առնելով նոր արտադրանքի ստեղծման և զարգացման գործընթացի մեծ թվով փուլերը՝ չի գործում հստակ սահմանված ժամանակացույց շուկայում նոր արտադրանքի գործադրման համար: Յուրաքանչյուր դեպքում արտադրատեսակի զարգացման ճանապարհը, մշակման պահից մինչև Herbalife-ի հաճախորդներին հասանելի լինելը, կարող է տևել մեկ տարի և ավել:

hy-AM | 21.11.2017 3:37:24 | NAMP2HLASPX02