Herbalife-ը և Դաշնային առևտրային հանձնաժողովը եզրափակվել են համաձայնագրության պայմանագրի կնքմամբ

Ըստ համաձայնագիրը փոխոխության չի ենթարկվում ի Herbalife-ը՝ որպես ուղղակի վաճառքների ընկերություն՝ բիզնես-մոդելը:

Herbalife-ի տնօրենների խորհուրդը թույլ է տալիս Կարլ Այկանին(Carl Icahn) ձեռք բերել մինչև 34,99% շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերը

Լոս Անջելես –15 հուլիսի 2016 թ. -- Herbalife Ltd. ՝ Գլոբալ ընկերությունը առողջ սննդի արդյունաբերության մեջ (NYSE: HLF) ("Herbalife" կամ "Ընկերություն") հայտարարել է Դաշնային առևտրային հանձնաժողովի հետ համաձայնագրի կնքման մասին ("FTC" կամ "Հանձնաժողով") երկարամյա հետաքննության կարգավորման մասին, որն անցկացվել է ընկերության վերաբերյալ: Համաձայնագրի պայմանները չեն փոխի Herbalife-ի՝ որպես ուղղակի վաճառքների ընկերության բիզնես-մոդելը և, ըստ էության, սահմանում են այս ոլորտում աշխատելու նոր չափանիշներ: Կարգավորման մասին համաձայնագրի հայտարարության հետ մեկտեղ FTC ավարտում է հետաքննությունը Herbalife վերաբերյալ:

Բացի այդ, Herbalife ընկերությունը կարգավորման մասին համաձայնության է եկել Իլլինոյս նահանգի գլխավոր դատախազի հետ, համաձայն որի, ընկերությունը, այս առանձին համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ-ին 3 մլն. դոլար կվճարի: Իլլինոյս նահանգի հետաքննության ավարտից հետո ընկերությանը հայտնի չեն որևէ այլ նահանգների գլխավոր դատախազների կողմից կատարվող հետաքննությունների տվյալներ:

"Կարգավորման մասին կնքված համաձայնագրերը վկայում են մեր բիզնես-մոդելի կայացվածության մասին և հաստատում են մեր վստահությունը բիզնեսը հաջողությամբ զարգացնելու ընկերության կարողությունը, այլապես մենք չէինք համաձայնի այդ պայմաններին", - ասում է Մայքլ Հ. Ջոնսոնը (Michael O. Johnson)՝ խորհրդի նախագահը և Herbalife գլխավոր գործադիր տնօրենը:

Չնայած նրան, որ ընկերության կարծիքով հանձնաժողովի կողմից կատարված բազմաթիվ հայտարարությունները փաստացի սխալ էին, ընկերությունը համարում է, որ կարգավորման մասին համաձայնագրի կնքումը լիովին ընկերության շահերից է բխում, քանի որ, հակառակ դեպքում, ընկերությունը կարող էր զգալի ֆինանսական ծախսեր կրել, իսկ երկարատև դատավարությունը կարող էր ավելորդ ուժեր խլել, այն դեպքում, երբ FTC-ի հետ երկու տարի համագործակցությունից հետո, տարվող հետաքննության շրջանակներում, ընկերությունը պարզապես ցանկանում էր շարունակել հետագա աշխատանքը: Ավելին, ընկերության մենեջմենթը այժմ կարող է կենտրոնացնել իր բոլոր ջանքերը՝ շարունակելով զարգացնել բիզնեսը և ուսումնասիրմելով նոր ռազմավարական բիզնես հնարավորությունները:

Ընկերության տնօրենների խորհուրդը ("Խորհուրդ") միաձայն հավանություն է տվել կարգավորման մասին համաձայնագրին և կամավոր կերպով հաստատել վերահսկողության խորհրդի Կոմիտեին ("Կոմիտե"), որը կապահովի համաձայնագրի պայմանների լիարժեք պահպանումը: Բացի այդ, Խորհուրդը հրավիրել է Հենրի Վանգին (Henry Wang), որը ներկայումս զբաղեցնում է գլխավոր իրավախորհրդատուի տեղակալի և կորպորատիվ կարգավորման և վերահսկողության բաժնի տնօրենի պաշտոնը, որպեսզի նա գլխավորի պայմանավորվածությունների իրականացման հետ կապված աշխատանքները ՝ հաշվետու լինելով այդ հարցերի շուրջ անմիջականորեն Կոմիտեին: Բացի այդ, Պամելա Ջոնս Հարբորը (Pamela Jones Harbour), ով ներկայումս զբաղեցնում է դիստրիբյուտորների հետ գլոբալ աշխատանքի և կորպորատիվ կարգավորման ավագ փոխնախագահի պաշտոնը, և ով Դաշնային առևտրային հանձնաժողովի երբեմնի հատուկ լիազորված հանձնակատարն է եղել, նշանակվել է դիստրիբյուտորների հետ աշխատանքը ղեկավարելու, սահմանված պահանջների վերահսկելու և նոր նախաձեռնությունների իրականացումը վերահսկելու նպատակով:

Վերահսկողության Կոմիտեի գործունեությունը կոչված է լրացնելու Խորհրդի ընթացիկ նախաձեռնությունները, որոնք ուղղված են գլխավորելու արդյունաբերությունը, պատվիրատուների շահերը պաշտպանելու և նրանց գոհունակության աստիճանը բարձրացնելու համար: Վերջին մի քանի տարիների ընթացքում Խորհուրդը՝ խորհրդակցությունների, սպառողների շահերի պաշտպանության համար լավագույն փորձի ներդրման և կարգավորող պահանջների պահպանման հարցերով փորձագետների է ներգրավել, ինչի արդյունքում ընկերությունն արդեն իրականացրել է բազմաթիվ առաջատար երաշխիքներ, որոնց ցանկը այսօրվա համաձայնագրի կնքման հետ ընդլայնվել է:

Կարգավորման պայմանները կիրառվում են միայն ԱՄՆ - ում, ընկերությունների վաճառքին, որոնց բաժին է ընկնում մաքուր վաճառքների ընդհանուր ծավալի մոտավորապես 20%-ը: Կարգավորման շրջանակներում ընկերությունը համաձայնել է նոր ընթացակարգերի ներդրմանը և որոշ արդեն իսկ գործող քաղաքականությունների կատարելագործմանը: Համաձայնեցված պայմաններից շատերը կամ արդեն իսկ քննարկվել են ընկերության կողմից, կամ համարվում են արդեն իսկ գործող փորձի շարունակությունը և իրականացվելու են առաջիկա 10 ամիսների ընթացքում: Համաձայնագրի երկու հիմնական բաղադրիչները հետևյալ դրույթներն են ՝

  1. Նրանք, ովքեր ներկայումս արդեն Herbalife-ում են, ինչպես նաև նրանք, ովքեր միանում են Herbalife բիզնեսին, կպատկանեն արտոնյալ մասնակիցների թվին (արտոնյալ մասնակիցները իրավունք ունեն ձեռք բերել արտադրանքը զեղչով), կամ դիստրիբյուտորների խմբին (նրանք, ովքեր ցանկանում են կառուցել բիզնեսը և վաճառել արտադրանքը՝ օգտագործելով դրա համար ուղղակի վաճառքների մոդելը): Նման միջոցը կօգնի Herbalife-ին ավելի արդյունավետ վերահսկել այդ երկու խմբերը և թույլ կտա ապահովել այդ խմբերում ներգրավված անձանց համար նախատեսված անհատականացված սպասարկումը:
  2. Ներկրողները կստանան փոխհատուցում մանրածախ վաճառքի համար և պետք է փաստացիորեն կհաստատեն նրանց կողմից իրականացված գործարքները: Նրանց փոխհատուցման մեջ հաշվի կառնվեն նաև նրանց կողմից սեփական սպառման համար ձեռք բերված ապրանքները, եթե այդ գնումները թույլատրելի սահմաններում են։ Ներկայումս Herbalife Անկախ Գործընկերները պետք է պահեն վաճառքի գործառնությունները հավաստող անդորրագրերը – փաստաթղթերը (sales transaction receipts): Բջջային տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ մանրածախ վաճառքները ավելի հեշտ և հարմար են դարձել, և ընկերությունը արդեն սեփական տեխնոլոգիական լուծումներ է մշակել, այդ թվում ծրագիր ԱՄՆ-ի շուկայի հետ, որն այդ գործընթացը առավելագույնս պարզ և արդյունավետ է դարձնում:

Համաձայնագրի պայմանների թվում է նաև՝ դիստրիբյուտորների համար վերապատրաստման գործընթացի օպտիմալացումը; բիզնես-պլան ներկայացնելու և սեփական սննդի ակումբի բացման համար մեկ տարի ժամանակահատվածը պահպանելու պահանջը; ժամկետի ավելացումը, որի ընթացքում դիստրիբյուտորը կարող է ընկերությանը վերադարձնել նախնական անդամակցության փաթեթը; արտադրանքի վերադարձման հետ կապված առաքման բոլոր ծախսերի վճարումը; արտադրանքի ավտոմատ ուղարկման արգելքը; անկախ երրորդ կազմակերպությունների կողմից աուդիտի անցկացումը; և եկամտի վերաբերյալ պաշտպանության մեխանիզմների ընդլայնումը, այդ թվում խոստացված ապրելակերպի մասին լրացուցիչ տեղեկությունների տրամադրումը:

Կարևոր է նշել, որ, համաձայն Դաշնային առևտրային հանձնաժողովի 1979 թվականի որոշման Amway (In the of Matter Amway Corporation Inc., et. al. – Ի Amway Corporation Inc. Գործում և այլն), ընկերությունն ակնկալում է, որ այսօր իսկ համաձայնեցված ընթացակարգերը ուղղակի վաճառքների ողջ արդյունաբերության և բազմամակարդակ մարկետինգի համար որպես ուղենիշ կծառայեն: Այսպիսով, ընկերությունը գտնում է, որ չնայած նրան, որ որոշ լրացուցիչ պայմաններ ընկերության բիզնեսի վրա էական ազդեցություն չեն թողնում, այնուամենայնիվ, այդ դրույթները կնպաստեն բիզնեսի վարման սկզբունքների բարելավմանը ամբողջ ոլորտի մասշտաբով: Օրինակ, դեռ մի քանի տարի առաջ, ընկերությունը սպառողների պաշտպանության արտադրանքի ավտոմատ կերպով ուղարկման վերաբերյալ ավելի խիստ կանոններ էր ընդունել, և այսօր այդ պրակտիկայի բաժնին է թվում ընկերության բոլոր վաճառքների ավելի քիչ, քան 1% -ը: Նույնը ԱՄՆ-ում՝ Herbalife վաճառքների ընդհանուր ծավալում վերադարձվող արտադրանքի բաժինը կազմում է ընդամենը 0,02%, ուստի ակնկալվում է, որ ընկերության կողմից ծախսերի վճարումները, որոնք կապված են վերադարձվող ապրանքների հետադարձ առաքման հետ, ընկերության բիզնեսի համար նվազագույն ազդեցությունը կունենան: Թեև ենթադրվում է, որ այդ փոփոխությունների հետ կապված ծախսերը Herbalife համար ոչ էական կլինեն, նրանք, ամենայն հավանականությամբ, ողջ ոլորտում էական փոփոխությունների կհանգեցնեն:

Բացի այդ, ինչպես նշվել էր 2016 թ. մայիսի 5-ի ընկերության հանրային տեղեկատվության բացահայտման մեջ, Herbalife-ն արդեն համաձայնել է այդ կարգավորման շրջանակներում FTC օգտին 200 մլն ԱՄՆ դոլար վճարել:

Դրա հետ մեկտեղ ընկերությունը հայտարարել է, որ թույլ է տվել Կարլ Կ. Այկանին (Carl C. Icahn), Icahn Enterprises Holdings L. P. ընկերությանը և առանձին նրանց հետ կապված անձանց (հավաքականորեն ձևավորում "Այկանի կողմը") ավելացնել Herbalife առավելագույն դիրքերի չափը մինչև 34,99% շրջանառության մեջ գնվող ընկերության բաժնետոմսերի նախորդ սահմանաչափը 25% - ով: Ներկայումս Այկանի կողմին է պատկանում Herbalife բաժնետոմսերի 17 միլ, որը կազմում է շրջանառության մեջ գնվող բոլոր բաժնետոմսերի մոտավորապես 18.3%: 13 անձից բաղկացած Herbalife տնօրենների խորհուրդը շարունակելու է ներառել Այկանի կողմից նշանակվող հինգ անդամներին:

"Ես միշտ հավատացել եմ Herbalife ամուր հիմքին, և ես շատ ուրախ եմ, որ տնօրենների խորհուրդը որոշեց ավելացնել ընկերությունում իմ դերի սահմանաչափը շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի 25% - ից մինչև 34,99%: Իմ ներդրումների հաջողությունը ուղղակիորեն կապված է ներդրումների առարկայի մեր համակողմանի ուսումնասիրության և հաճախ բարդ ու առանձնահատուկ խնդիրների ըմբռնման հետ, որոնց հետ բախվում են ընկերությունները, – ասում է Կառլ Այկանը: – Ես բացարձակապես վստահ եմ Herbalife գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Ջոնսոնի, ինչպես նաև ողջ կառավարման թիմի վրա, ով վարպետորեն օգնեց ընկերությանը անցնել բոլոր դժվարությունները և փորձությունները, այդ թվում դիմակայել ընդդեմ Herbalife ուղղված Բիլլ Էքմանի կողմից նախաձեռնած (Bill Ackman) մասշտաբային PR-արշավը, երբ նա բազմակի անգամ հավատացնում էր բոլորին, որ ընկերությունը փակվելու է: Ակնհայտ է, որ մենք շարունակում ենք մեր բիզնեսը":

Ամերիկյան տնտեսության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն են փնտրում, և նրանք, ովքեր նախընտրում են վաճառել Herbalife արտադրանքը, ոչնչով նրանցից չեն տարբերվում: Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Uber, Airbnb և Etsy աշխատասեր քաղաքացիներին լրացուցիչ եկամտի՝ շուկա մուտք գործելու ցածր շեմով և իրենց սեփական պայմաններով աշխատելու հնարավորություն են առաջարկում: Միայն Միացյալ Նահանգներում կան ավելի քան 18 մլն մարդ, ովքեր աշխատում են ուղղակի վաճառքների արդյունաբերությունում, և ավելի քան 156 միլիոն սպառողներ, ովքեր այդ անձանցից ապրանքներ են գնում: Ողջ ամերիկյան արդյունաբերության 35 միլիարդ դոլար շրջանառությամբ ուղղակի վաճառքների բուն էությունը կայանում է նրանում, որ բնակիչները իրենք իրենց աշխատանքի սեփական գրաֆիկ սահմանեն և սեփական որոշումներ կայացնելու հնարավորություն ունենան: Ընկերությունը գտնում է, որ կարգավորման այս համաձայնագիրը կնպաստի այս կարևոր ոլորտի բարելավմանը և ամրապնդմանը:

Herbalife-ի ծառայություններից և հավասարակշռված սննդակարգի ապրանքներից օգտագործելիս սպառողների ստացած բավարարվածությունը՝ ընկերության համար առաջնային նշանակություն ունի: Ինչպես բոլոր հեղինակավոր ընկերությունները, Herbalife նույնպես վերջին տասը տարիների ընթացքում մի շարք նոր կանոններ և պրակտիկաներ է իրականացրել է, որպեսզի իր բոլոր պատվիրատուներին և ավելի քան 4 միլիոն արտոնյալ մասնակիցներին և անկախ գործընկերին ամենալավը ապահովի։ Herbalife-ն նախկինի պես ձգտում է աշխատել բոլոր պատվիրատուների և Անկախ Գործընկերների հետ, որպեսզի բացառիկ սպասարկման որակ ապահովի, և ձգտում է իրականացնել սպառողների իրավունքների պաշտպանության գործարքները:

Հասնելով հետազոտության ավարտին, Herbalife-ը ապագայի հետ կապված լավատեսական հույսեր ունի և, նրանք, ովքեր ընկերությունում ունեն փոքր բաժնետոմսեր, վերջապես կգիտակցեն իրենց դատողությունների անճշտությունն ու անհիմնությունը: Բացի այդ, Herbalife հույս ունի, որ ապագայում կկարողանա հաջողությամբ դիմակայել ցանկացած շուկայի մանիպուլյացիային ուղղված իր իսկ դեմ, նույնիսկ այն դեպքը, որը տևել է ավելի քան երեք տարի և որը միլիարդների վնաս է պատճառել, չենք խոսում էլ հեղինակության զգալի վնասի և ներդրողների մոտ վստահության կորստի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.Herbalife.com/StrongerThanEver. կայքը:

Տեղեկություններ Herbalife ընկերության մասին՝

Herbalife – առողջ ապրելակերպի ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային ընկերություն է: Ընկերությունը հիմնադրվել է 1980-ին Լոս-Անջելեսում և այսօր Herbalife-ի արտադրանքը տարածվում է Անկախ Գործընկերների միջոցով ավելի քան 90 երկրներում: Herbalife-ը օգնում է մարդկանց պայքարել ավելորդ քաշի և ոչ առողջ սննդի դեմ՝ մշակելով և առաջարկելով որակյալ մթերքներ և տրամադրելով անհատական մոտեցում, ստեղծելով սննդի ոլորտում մի այնպիսի մթնոլորտ, որը ոգեշնչում է մեր սպառողներին հավատարիմ մնալ առողջ սննդակարգի սովորություններին, հետևել քաշը և վարել առողջ ապրելակերպ:

Այսօրվա դրությամբ ընկերությունում աշխատում են ավելի քան 8 հազար աշխատակիցներ աշխարհով մեկ; ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE: HLF), իսկ ընկերության մաքուր վաճառքի ծավալը ՝ 2015 թվականին կազմել է 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Herbalife.comկամ IAmHerbalife.com.կայքը:

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ

Սույն հաղորդագրությունը պարունակում է " հեռատեսական բնույթի հայտարարություններ " հիմնված 1995թ. մասնավոր արժեթղթերի դատավարության բարեփոխման Օրենքի՝ անվտանգության մասին բաժնի վրա :

Թեև, ըստ մեզ, ցանկացած մեր հայտարարությունում պարունակվող սպասելիքները հիմնավորված են, փաստացի արդյունքները կարող են էականորեն տարբերվել մեր ցանկացած կանխատեսումային բնույթի հայտարարություններից։ Մեր ապագա ֆինանսական վիճակը և գործունեության արդյունքները,ենթակա են փոփոխության և ներգրավում են մի շարք ռիսկեր և անորոշություններ, այդ թվում՝ նաև մեր զեկույցներում հրապարակված կամ նշված մեր հաշվետվությունների արժեթղթերը և բիրժաների հանձնաժողովը:

Ստորև բերված են մի քանի հիմնական գործոններ, որոնք կարող են հանգեցնել մեր փաստացի արդյունքների, ցուցանիշների և ձեռքբերումների փոփոխությանը, կամ ոլորտային արդյունքները էականորեն կտարբերվեն մեր հայտարարություններում պարունակվող գնահատականներից կամ ենթադրություններից:

  • Մեր փոխհարաբերությունները դիստրիբյուտորների կամ արտոնյալ մասնակիցների հետ և մեր՝ նրանց գործողությունների վրա ազդելու ունակությունը;
  • Մեր աշխատակիցների, դիստրիբյուտորների կամ արտոնյալ մասնակիցների անօրինական գործողությունները՝ գործող օրենսդրության խախտմամբ;
  • Մեր արտադրանքի կամ ցանցային մարքեթինգի կազմակերպման բացասական լուսաբանումը լրատվամիջոցներում, այդ թվում՝ մեր ունակությունը մեղմացնելու շուկայական հարաբերությունները և կարգավորիչներին՝ մեր կողմից գործող օրենսդրության պահպանման վերաբերյալ;
  • Սպառողական նախասիրությունների և պահանջարկի փոփոխությունը;
  • Մեր բիզնեսի մրցակցային բնույթը;
  • Մեր արտադրանքի հետ կապված կանոնակարգային հարցերը, այդ թվում կառավարական կամ կարգավորող մարմինների հնարավոր գործողությունները, որոնք կապված են մեր ապրանքների անվտանգության կամ արդյունավետության և ցանցային մարքեթինգի ծրագրերի հետ, ներառյալ ուղղակի վաճառքների շուկայի վերաբերյալ գործողությունները, ինչպես նաև Դաշնային առևտրային հանձնաժողովի հետ և Իլլինոյս նահանգի գլխավոր դատախազի հետ հարաբերությունների կարգավորման միջոցները;
  • Մեր ցանցային մարքեթինգի ծրագրի առջև ծագող իրավական խնդիրները;
  • Միջազգային գործունեության հետ կապված ռիսկերը, տնտեսական գործոնները, այդ թվում՝ արտարժութային կուրսերը, գնաճի մակարդակը, աշխատանքի խափանումները և հակամարտությունները մեր երրորդ կողմի ներմուծողների հետ, գնագոյացման հարցերը և արժույթների արժեզրկման ռիսկերը, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վենեսուելան;
  • Անորոշություններ, որոնք կապված են Չինաստանում ուղղակի վաճառքների նկատմամբ օրենսդրության կիրառման և մեկնաբանման հետ;
  • Մեր անկարողությունը ստանալու անհրաժեշտ լիցենզիաներ՝ Չինաստանում մեր բիզնեսի ընդլայնման համար;
  • Բացասական փոփոխությունները Չինական տնտեսության մեջ;
  • Առկա շուկաներում հետագա ներթափանցման մեր կախվածությունը;
  • Պայմանագրային սահմանափակումները, որոնք ազդում են մեր բիզնեսը ընդլայնելու կարողությանը;
  • Մեր կախվածությունը մեր ՏՏ ենթակառուցվածքներից և արտաքին մատակարարներից;
  • Ապրանքային նշանների և այլ մտավոր սեփականության իրավունքների բավարար լինելը,
  • Արտադրանքի կոնցենտրացիան;
  • Մեր կախվածությունը մեր դիստրիբյուտորներից կամ ավագ ղեկավարությունից, նրանց կորստից կամ մահվան փաստից, որը կարող է բացասաբար ազդել դիստրիբյուտորների հետ մեր հարաբերությունների կամ արտոնյալ մասնակիցների, ինչպես նաև մեր գործունեության արդյունքների վրա;
  • Ամերիկյան օրենսդրությունը և այլ երկրների օրենսդրությունը, որոնք կիրառվում են մեր միջազգային գործառնություններին;
  • Սահմանափակումները, որոնք ներառված են՝ համաձայն մեր վարկավորման աղբյուրների, պայմանագրում, պարտավորությունների բաժնում;
  • Անորոշությունները, որոնք կապված են տրանսֆերային գնագոյացման, տուրքերի, ԱԱՀ-ի և այլ հարկային օրենսդրության և դրանց հետ կապված փոփոխությունների հետ;
  • Հարկային օրենսդրության մեջ, պայմանագրերում կամ կարգավորող ստանդարտներում և թե իրենց մեկնաբանություններում կատարված փոփոխությունները:
  • Հարկումը կիրառելի է մեր արտոնյալ մասնակիցներին կամ դիստրիբյուտորներին;
  • Պահանջներ՝ արտադրանքի որակի վերաբերյալ;
  • Ընկերությանը Կայմանյան կղզիների իրավասության տակ ընդգրկումը;
  • Մեր ընկերության կողմից բաց շուկաներում սեփական բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորությունը, և
  • Բաժնետոմսերի արժեքի փոփոխությունները, որոնք, ի թիվս այլ բաների, կապված են սպեկուլյատիվ գործողությունների հետ ֆոնդային բորսայում և և փոքր բաժնետոմսերի հետ, որոնք տեղադրված են որոշ թրեյդերների կողմից մեր սովորական բաժնետոմսերով:

Մենք մեզ վրա որևէ պարտավորություն չենք վերցնում նորացնելու կամ վերանայելու որևէ կանխատեսումային հայտարարություն, կամ հրապարակումից հետո լրացուցիչ տեղեկատվության հրապարակում ցանկացած իրադարձությունների կամ հանգամանքների վերաբերյալ ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենսդրությամբ:

Փաստաթղթի նախնական տարբերակի հետ կարելի է ծանոթանալ businesswire.com: http://www.businesswire.com/news/home/20160715005374/en/ հասցեով:

hy-AM | 21.11.2017 3:39:15 | NAMP2HLASPX02