Կլինիկական հետազոտություններ
clinic

Կլինիկական հետազոտություն

 Ի՞նչ է “կլինիկական հետազոտությունը”: Դա գիտական փորձի տեսակ է, որին ընդգրկված են մարդիկ: Այն օգնում է ուսումնասիրել, գնահատել և վերլուծել  մթերքի հատկությունները: Կլինիկական հետազոտությունը միշտ գիտականորեն հիմնավորված է և մանրամասն արձանագրված: Հատուկ կարևորություն է տրվում գիտության և հասարակության շահերի հանդեպ փորձարկման ենթարկվող անձի իրավունքների, անվտանգության և առողջության գերակայության սկզբունքին: Փորձարկվողը կարող է ներգրավված լինել փորձարկմանը միայն տեղեկացված կամավոր համաձայնության հիման վրա: Որպես կանոն կլինիկական հետազոտմանը ներգրավված են փորձարկվողների 2 խումբ: Դա հարկավոր է համեմատական տվյալներ ստանալու համար: Փորձարկվող խումբն օգտագործում է հետազոտողներին հետաքրքրող մթերքը, երբ երկրորդ խումբն օգտագործում է կամ նմանատիպ, կամ իր հատկություններով տարբերվող միջոցը: Հետազոտման ընթացքում երկու խմբի ներկայացուցիչներն ուշադիր քննվում են հետազոտությունից առաջ, ընթացքում և ավարտից հետո:

 Herbalife ընկերությունն,  առաջատար մասնագետների օգնությամբ, կանոնավոր իրականացնում է իր մթերքների կլինիկական հետազոտությունները: Բոլոր հետազոտություններն իրականացվում են Հելսինկյան Հռչակագրի էթիկայի սկզբունքներին, GCP կանոններին (Good Clinical Pratice, Պատշաճ Կլինիկական Պրակտիկա) և գործող նորմատիվ պահանջներին համապատասխան:


Herbalife արտադրատեսակների կլինիկական հետազոտությունները Ռուսաստանում


Herbalife մթերքների օգտագործմամբ քաշի նվազեցման ծրագիրն ավելի արդյունավետ է, քան ցածր կալորիականությամբ ստանդարտ դիետան: Այժմ դա հաստատված է ՌԲԳԱ Սննդի Գիտահետազոտական Ինստիտուտի կողմից Կլինիկայի հիման վրա անցկացված հետազոտություններով:


ՌԲԳԱ Սննդի Գիտահետազոտական Ինստիտուտի հետազոտությունների արդյունքները հաստատում են, որ  պրոտեինային կոկտեյլ “Ֆորմուլա 1” և պրոտեինային խառնուրդ “Ֆորմուլա 3” Herbalife մթերքների օգտագործմամբ քաշի նվազեցման ծրագիրն ավելի արդյունավետ է, քան ցածր կալորիականությամբ ստանդարտ դիետան: Հետազոտությունների արդյունքներով այս մթերքները հաստատված են Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Ազգային Ասոցիացիայի կողմից:


90 մարդու մասնակցությամբ 6 ամսվա ընթացքում անցկացվող հետազոտության նպատակն էր՝ սպիտակուցի բարձր պարունակություն
ունեցող և քաշի նվազեցման համար կիրառվող սննդի փոխարինումների օգտագործմամբ դիետաների կլինիկական
արդյունավետության և օրգանիզմի ընդունման գնահատականը:


Ընդհանուր առմամբ արտադրանքի արդյունավետության փորձարկումը բաղկացած էր երեք փուլից. մասնակիցների ընտրություն, քաշի նվազեցման ծրագիր և քաշի վերահսկման փուլ: Հետազոտությանը մասնակցեցին ավելորդ քաշով, բայց առողջական լուրջ խնդիրներ և այլ հակացուցումներ (հղիություն, քաշի նվազեցման միջոցների ընդունում, կես տարում 6 կիլոգրամից ավել քաշի կորուստ և այլն) չունեցող 21-ից 60 տարեկան մարդիկ:


Հետազոտողները գնահատում էին օգտագործման ընթացքում Herbalife արտադրատեսակների ազդեցությունը քաշի, զարկերակային ճնշման, մարմնի կազմի և արյան կենսաքիմիական ցուցմունքների վրա: Կարևոր էին նաև օգտագործման տանելիության, հագեցվածության և անվտանգության չափումները:


Կլինիկական հետազոտության արդյունքները հաստատում են, որ “Ֆորմուլա 1” և “Ֆորմուլա 3” Herbalife մթերքների օգտագործմամբ քաշի նվազեցման ծրագիրն ավելի արդյունավետ է մարմնի ճարպային զանգվածի նվազեցման, գոտկաշրջանի չափսի կրճատման համար,  քան ցածր կալորիականությամբ ստանդարտ դիետան, ինչպես նաև այն ապահովում է առավել հարմարավետ նիհարելու ընթացքը, այն է` հագեցվածությունն ու սովի զգացողության բացակայությունը:


ՌԲԳԱ Սննդի Գիտահետազոտական Ինստիտուտի հիման վրա իրականացված
 “Ճարպակալում և ավելորդ քաշ ունեցող անձանց քաշի նվազեցման
համար օգտագործվող սպիտակուցի բարձր պարունակություն
ունեցող սննդի փոխարինումների կիրառմամբ դիետաների կլինիկական
արդյունավետության և օրգանիզմի ընդունման գնահատական: Քաշի
կարգավորման Herbalife ծրագրի ռանդոմիզացված վերահսկվող կլինիկական
հետազոտություն” հետազոտությունը դարձավ ընկերության արտադրանքի արդյունավետության թվով չորրորդ գիտական հիմնավորումը: Այսպես` սննդային հավելումների դրական գործողությունն ապացուցվել էր Գերմանիայում (Ուլմա Համալսարան), ԱՄՆ –ում (Կալիֆոռնիայի Համալսարանի Մարդու Սննդի Ինստիտուտ) և Կորեայում (Սեուլի Ազգային Համալսարան):



 


Ֆորմուլա 1 կոկտեյլի կլինիկական հետազոտություն (ԱՄՆ)

Հետազոտության նպատակն է հաստատել սպիտակուցով հարստացված սննդի փոխարինումների արդյունավետությունն՝ որպես քաշի նվազեցման և օպտիմալ քաշի պահպանման միջոց:

Հետազոտությունն անց է կացվել 12 շաբաթվա ընթացքում; ներգրավվել է ավելորդ քաշ ունեցող 85 մարդ: Մասնակիցները բաժանվել եին երկու խմբի և պետք փոխարինեին օրվա ընթացքում սննդի երկու ընդունումը Ֆորմուլա 1 Պրոտեինային կոկտեյլի 1 ընդունմամբ: Առաջին խմբի փորձարկվողները սննդի փոխարինման համար օգտագործում էին Ֆորմուլա 1-ի ստանդարտ բաժինը (խառնուրդի 2 գդալ), միաժամանակ երկրորդ խմբի մասնակիցները սնվում էին կոկտեյլի կրկնակի բաժնով:

Հետազոտության 12 շաբաթվա ընթացքում  մասնակիցները կորցրել էին միջինը 4 կգ՝ ապացուցելով սպիտակուցային կոկտեյլի արդյունավետությունը քաշի վերահսկման համար: Սակայն կրկնակի բաժին ստացող փորձարկվողներն ավելի շատ ճարպ էին կորցրել, քան նրանք, ով սահմանափակվել էր ստանդարտ բաժնով:

Հետազոտությունը վկայեց, որ ստանդարտ սպիտակուցային բաղադրություն ունեցող սննդի հետ համեմատությամբ՝ սպիտակուցով հարստացված սննդային փոխարինումների օգտագործումն ոչ միայն նպաստում է քաշի նվազեցման զգալի ավելի լավ արդյունքներին, այլև թույլ է տալիս նվազեցնել քաշը ճարպային կուտակումների, այլ ոչ մկանային զանգվածի կորստի հաշվին: Կլինիկական հետազոտության արդյունքները հրապարակվել են “Nutrition Journal” կլինիկական սննդի մասին  ամսագրի օգոստոսի համարում: Հետազոտության արդյունքների հետ ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ  հետևյալ հղումով՝ www.nutritionj.com/content/7/1/23

Ֆորմուլա 1 կոկտեյլի կլինիկական հետազոտություն (Գերմանիա)


Ճարպակալումն իսկական դժբախտություն է դարձել ժամանակակից քաղաքակրթության համար: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գնահատականներով 2015 թվականին ավելորդ քաշ ունեցող մեծահասակների թիվը կարող է հասնել 2.3 մլրդ. նիշին: Հաշվի առնելով ավելորդ քաշի հետևանքով առաջացող բարդությունների քանակը՝ սա նշանավոր թիվ է:

Հետազոտության նպատակն է հաստատել սպիտակուցով հարստացված սննդի փոխարինումների արդյունավետությունն՝ որպես միջոց քաշի նվազեցման և օպտիմալ քաշի պահպանման համար: Ղեկավար՝ Մարիոն Ֆլեթչեր-Մորս, պրոֆեսոր, դիետոլոգիայի մասնագետ, Ուլմա Համալսարանի (Գերմանիա) սննդի կլինիկական հետազոտությունների բաժանմունքի և ճարպակալման դեմ պայքարի հետազոտական խմբի ղեկավար, Herbalife Գիտախորհրդատվական Խորհրդի անդամ:

Հետազոտությունը շարունակվում էր մեկ տարի և ներգրավել էր ավելորդ քաշ ունեցող 110 մարդ: Հետազոտության մասնակիցները բաժանվել էին երկու խմբի: Առաջին երեք ամսվա ընթացքում՝ քաշի ակտիվ նվազեցման փուլում, առաջին խմբի մասնակիցները փոխարինում էին սննդի երկու ընդունումը Ֆորմուլա 3 Պրոտեինային խառնուրդի ավելացմամբ Ֆորմուլա 1 պրոտեինային կոկտեյլով: Մարդկանց երկրորդ խումբը սնվում էր սպիտակուցի ստանդարտ քանակ պարունակող սննդով:        Հաջորդ ինն ամսվա ընթացքում՝ քաշի պահպանման փուլում, երկու խմբերի մասնակիցները փոխարինում էին սննդի մեկ ընդունումը Ֆորմուլա 1 սպիտակուցային կոկտեյլով, սակայն շարունակում էին օգտագործել սպիտակուցը տարբեր ծավալներով, որոնք սահմանված էին փորձի ընթացքում: 

Հետազոտության արդյունքներով բոլոր մասնակիցները կորցրել էին քաշը, սակայն սպիտակուցի բարձր օգտագործման խմբի մասնակիցների քաշը զգալի ավել էր նվազել, քան մյուս խմբի մասնակիցներինը (միջինը 12 կգ՝ 7 կգ դիմաց): Ավելին` նրանք ավելի շատ ճարպ էին կորցրել՝ կարգավորելով մարմնի քաշը: 

Հետազոտողներն ապացուցեցին, որ ստանդարտ սպիտակուցային բաղադրություն ունեցող սննդի հետ համեմատությամբ՝ սպիտակուցով հարստացված սննդային փոխարինումների օգտագործումը նպաստում է ինչպես նիհարելուն, այնպես էլ օպտիմալ քաշի պահպանման զգալի ավելի լավ արդյունքներին: Ի դեպ, քաշի նվազեցման ընթացքում սպիտակուցի բարձր օգտագործումը նպաստում է քաշի կորստին ոչ թե մկանային զանգվածի, այլ ճարպային կուտակումների հաշվին:


Մարիոն Ֆլեթչեր-Մորս. “Մենք գիտեինք, որ երկու խմբերի մասնակիցներն  արդյունքում կկարողանան հասնել քաշի նվազեցմանը, սակայն փորձի ընթացքում մենք հայտնաբերեցինք, որ սպիտակուցի բարձր օգտագործումը նպաստում է քաշի ավելի շատ կորստին”:

Ֆորմուլա 1 կոկտեյլի կլինիկական հետազոտություն (Հարավային Կորեա)

Կորեայի Ազգային Վիճակագրական Բյուրոյից ստացված վերջին տվյալները վկայում են, որ այս երկրի բնակչության մոտ մեկ երրորդը՝ մոտավորապես 10 մլն. մարդ, ավելորդ քաշ ունեն, և նրանց թիվն ավելանում է տարեկան 400 հազար մարդ սրընթաց արագությամբ:

Հետազոտության նպատակն է հաստատել սպիտակուցով հարստացված սննդի փոխարինումների արդյունավետությունը՝ որպես միջոց քաշի նվազեցման և օպտիմալ քաշի պահպանման համար: Ղեկավար՝ պրոֆեսոր Բելոնգ Չո, Սեուլի Ազգային Համալսարանի ընտանեկան բժշկության բաժանմունք, Herbalife Գիտախորհրդատվական Խորհրդի անդամ:

12 շաբաթ տևողությամբ հետազոտությունում ներգրավված էին ավելորդ քաշ ունեցող 75 մարդ: Բոլոր մասնակիցները օրական փոխարինում էին սննդի 2 ընդունումը Ֆորմուլա 1 պրոտեինային կոկտեյլով: Մասնակիցների մի խումբը հետևում էր սպիտակուցի ստանդարտ պարունակության դիետային (ստացված կալորիաների մոտ 15 %), իսկ մյուսն՝ օգտագործում էր Ֆորմուլա 3 պրոտեինային խառնուրդի ավելացմամբ Ֆորմուլա 1 կոկտեյլը՝ սպիտակուցի կրկնակի բաժին ստանալով:   

 Փորձի 12 շաբաթից հետո երկու խմբի մասնակիցները նիհարել էին, սակայն նրանք, ով հետևում էր սպիտակուցի բարձր օգտագործման դիետային, նվազեցրել էին քաշն ոչ թե մկանային զանգվածի, այլ ճարպային կուտակումների կորստի հաշվին:

Հետազոտությունը հաստատեց, որ սպիտակուցով հարստացված սննդի փոխարինումներն արդյունավետ միջոց են հանդիսանում քաշի նվազեցման և օպտիմալ քաշի պահպանման համար: Հետազոտության արդյունքները հրատարակվել են “International Journal of Clinical Practice” կլինիկական պրակտիկային միջազգային ամսագրի փետրվարի համարում:


Պրոֆեսոր Բելոնգ Չո.  “Տվյալ մշակումները ակնհայտ ցույց են տալիս, որ սպիտակուցով հարստացված սննդի փոխարինումները հանդիսանում են հուսալի միջոց քաշի և օրգանիզմի ճարպային կուտակումների  նվազեցման համար: Հաշվի առնելով Կորեայի բնակչության ճարպակալման խնդրի աճը՝ քաշի արդյունավետ նվազեցման հարցը դառնում ավելի և ավելի արդիական: Մենք ցուցադրեցինք սննդի սպիտակուցային փոխարինումների արդյունավետությունը, և դա կնպաստի ճարպակալման խնդրի լուծմանն ամբողջ աշխարհում:

 

hy-AM | 26.09.2017 3:18:28 | NAMP2HLASPX02